Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տարածաշրջանի ամենահզոր էքսկավատորը՝ Komatsu PC 4000-ը, շուտով կունենա օպերատորական կազմ և կշահագործվի Քաջարանի բացահանքում։
Էքսկավատորը շահագործելու աշխատակազմը կորոշվի քննության արդյունքներով։ Իսկ մինչև այդ ապագա օպերատորները պատրաստվում են քննությանը ՝ անցնելով մասնագիտական վերապատրաստման դասընթաց և ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու է Komatsu PC 4000 էքսկավատորի օպերատորի միջազգային հավաստագիր։
Հսկա տեխնիկայի ներդրումը ոչ միայն արդյունահանումն առավել արդյունավետ կազմակերպելու, այլև մասնագիտական աճ և բարձր որակավորում գրանցելու նոր հնարավորություններ է տվել։