ՑԱՆԿ
որոնում
%

Ծանուցում առաջիկա հանրային լսումների մասին

Կիսվել

Կիսվել

Ծանուցում նախատեսվող գործունեության վերաբերյալ անցկացվելիք հանրային առաջին լսումների (քննարկում) մասին

2026 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ին, Կապանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Չարենցի փող․ 2-րդ շենք), ինչպես նաև նույն օրը՝ ժամը 16։00-ին, Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (քննարկում): 

  • Ձեռնարկող՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերություն
  • Նախատեսվող գործունեության տեսակը` «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխություն և ընդերքի տեղամասի ընդլայնում)»
  • Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան և Քաջարան համայնքներ
  • Փաստաթղթերին ծանոթանալու համար՝ Կապան և Քաջարան համայնքապետարանների, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջերը՝ www.kapan.am, www.kajaran.am, www.zcmc.am
  • Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը` 25 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից
  • Քննարկումների պատասխանատուների վերաբերյալ տեղեկատվություն՝
    Քաջարան – Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ՝ Գարեգին Գաբրիելյան
    Էլ. հասցե՝ kajaran2023eco@gmail.com, հեռ.՝ 094 62 94 99

    Կապան – Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյան
    Էլ. հասցե՝ kapanmayo@gmail.com, հեռ.՝ 060 720072
  • Նախաձեռնող՝ էլ. հասցե՝ info@zcmc.am, asya.ghazaryan@zcmc.am, հեռ․՝ +374-60-500003
  • Նախատեսվող գործունեության համառոտ նկարագիր-փաստաթուղթը՝ այստեղ  

Այլ նորություններ