ՑԱՆԿ
որոնում
%

«Գանձասար» ճամբարը
նոր կյանք է առնում

Կիսվել

Կիսվել

ԶՊՄԿ-ն սոցիալական լայնածավալ ծրագրիր է սկսում. առաջիկա տարում նախատեսվում է վերականգնել երբեմնի հայտնի «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը։

Ինչպես նշում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Ասյա Ղազարյանը, նախագիծը ներկայացնում է շուրջ 5.5 մլն ԱՄն դոլարի ներդրում, որի արդյունքում 7-15 տարեկան երեխաներ Հանրապետության ամբողջ տարածքից ճամբար այցելելու հնարավորություն են ունենալու: Նոր համալիրը կսպասարկի 120 երեխայի։

Նախագիծն այս պահին հանրային լսումների փուլում է, և մեծ ոգևորության առիթ է դարձել։ «Գանձասար»-ի տարածքում նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթանում են։ Կառուցվելու են ննջարանային մասնաշենքեր, ճաշարաններ, ժամանցի գոտիներ, մարզախաղահրապարակներ և այլն։ Ճամբարի տարածքում գործելու են մի քանի լողավազաններ՝ տարբեր տարիքային երեխաների համար։

Մանրամասները՝ տեսանյութում.

Այլ նորություններ