ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հերթական՝ 2025 թվականի հաշվետվությունը

Կիսվել

Կիսվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրել է 2025 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը՝ ամփոփելով իրականացված աշխատանքներն ու արդյունքները, Ընկերության զարգացման օրակարգը ձևավորող փոփոխությունները։

ԶՊՄԿ-ն հինգերորդ տարին անընդմեջ հետևողականորեն կազմում է կայուն զարգացման հաշվետվություն, որն արդեն երրորդ անգամ անցնում է նաև արտաքին աուդիտ։ Սա բացառիկ ցուցանիշ է Հայաստանում։

Առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA). միաժամանակ գնահատվել է, թե կայուն զարգացման չափանիշներն ինչպես են ազդում Ընկերության գործունեության վրա, և հակառակը՝ ինչ ազդեցություն ունի Ընկերության գործունեությունը շրջակա միջավայրի ու համայնքների վրա։

ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջինն է, որ իրականացրել է TNFD շրջանակին համապատասխան գնահատում՝ ուսումնասիրելով բնության հետ կապված ազդեցությունները, կախվածությունները, ռիսկերն ու հնարավորությունները. հանքարդյունաբերության ոլորտում բնական ռեսուրսների և էկոհամակարգերի հետ փոխազդեցությունը գործունեության առանցքային բաղադրիչներից է։

Մշակվել է 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարություն, ինչը կլիմայական օրակարգը բնապահպանական առանձին նախաձեռնություններից տեղափոխում է երկարաժամկետ բիզնես պլանավորման մակարդակ։

Հաշվետվությունը ներկայացվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

Առավել մանրամասն՝ «Արմենպրեսս» լրատվական գործակալության ռեպորտաժում.
https://www.youtube.com/watch?v=PQj3TlLg6YA