ՑԱՆԿ
որոնում
%

Այս տարի ևս՝ «Բանուգործ»-ի աջակից

Կիսվել

Կիսվել

Ապագայի մասնագիտությունները ձևավորվում են այսօր, իսկ դրանց հնարավորությունները՝ աշխատաշուկայում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցել է մայր բուհի կազմակերպած «Բանուգործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը՝ շեշտը դնելով կրթություն-գործատու ամուր կապի կարևորության վրա. գիտահեն և տեխնոլոգիական այս ոլորտի զարգացումը պահանջում է բարձրակարգ ու ճկուն մասնագետներ, իսկ նրանց պատրաստման գործում առանցքային է բուհերի և գործատուների սերտ համագործակցությունը։ Այս համագործակցությանն են ուղղված ԶՊՄԿ-ի և ԵՊՀ-ի համատեղ նախաձեռնությունները՝ ուսանողական պրակտիկաները, «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը և կրթական այլ ծրագրեր։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը շրջել է էքսպոյի տաղավարներով, ծանոթացել ուսանողների նախագծերին և մասնակցել պանելային քննարկմանը։ Ուսանողների հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը տեխնոլոգիաների, գիտելիքի և մասնագիտական բարձր հմտությունների ոլորտ է՝ երիտասարդների համար ստեղծելով մասնագիտական աճի բազմաթիվ հնարավորություններ։

Կրթությունից դեպի մասնագիտություն, մասնագիտությունից՝ իրական աշխատանք. ԶՊՄԿ-ն շարունակելու է աջակցել երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը։

Այլ նորություններ