ՑԱՆԿ
որոնում
%

Անձնական տվյալների մշակման քաղաքականություն

Մուտք գործելով www.zcmc.am կայք՝ Դուք հաստատում եք, որ կարդացել եք սույն քաղաքականությունը («Գաղտնիության քաղաքականություն») և համաձայն եք անձնական տվյալների մշակման պայմաններին:

Գաղտնիության այս քաղաքականությունը օգնում է հասկանալ, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և բացահայտում անձնական տվյալները:

Գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ուժի մեջ է 01.07.2015 թվականից:

Անձնական տեղեկություններ, որոնք մենք հավաքում ենք.

Հսկողության և թխուկների (cookie) տվյալներ

Երբ ​​Դուք ուսումնասիրում եք մեր կայքը, մենք ինքնաբերաբար հավաքում ենք Ձեր սարքի մասին որոշակի տեղեկություններ, օրինակ՝ Ձեր վեբ բրաուզերի, IP հասցեի, ժամային գոտու և այլնի մասին: Բացի այդ՝ մենք տեղեկություններ ենք հավաքում Ձեր դիտած առանձին էջերի կամ ապրանքների մասին, որպեսզի պարզ դառնա, թե ո՛ր կայքերը կամ որոնման պայմաններն են Ձեզ ուղղորդել մեր կայք: Մենք կարող ենք հավաքել անձնական այն տվյալները, որոնք Դուք տրամադրում եք մեզ կայքում գրանցվելիս (անուն, ազգանուն, հասցե և այլն)։

Cookie-ների օգտագործումը

Մենք օգտագործում ենք առաջնային սերվերի cookie-ներ: Ամեն անգամ, երբ Դուք այցելում եք կայք, ստեղծվում է cookie-նիշք, կամ տեղեկությունները ընդլայնվում-ավելացվում են արդեն իսկ առկա cookie-նիշքին, որը ստեղծվել է առաջին անգամ կայք այցելելիս: Տվյալների փաթեթը տեքստային փոքր նիշքով պահվում է վեբ բրաուզերում և փոխանակվում թիրախային սերվերի հետ:

Ինչո՞ւ ենք մենք մշակում Ձեր տվյալները

Հավաքված տվյալները օգտագործվում են միայն հնարավոր խախտումները բացահայտելու և կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն ստանալու համար, որը կազմվում է այնպես, որ համակարգի կոնկրետ օգտագործողին հնարավոր չէ նույնականացնել:

Դուք կարող եք այցելել կայք՝ առանց նշելու՝ ով եք Դուք։ Սակայն, եթե ցանկանում եք օգտվել կայքի որոշ գործառույթներից (օրինակ՝ ուղարկել ռեզյումե թափուր աշխատատեղի համար, ստանալ տեղեկություններ և այլն), պետք է մեզ տրամադրեք Ձեր անձնական տվյալները՝ էլ. հասցե, անուն-ազգանուն, գտնվելու վայր, բնակավայր, կազմակերպության անվանում, հեռախոսահամար և այլն:

Հղումներ՝ դեպի այլ կայքեր

Մեր կայքը կարող է պարունակել հղումներ՝ դեպի այլ կայքեր, որոնք մեզ չեն պատկանում կամ մեր կողմից չեն վերահսկվում: Տեղեկացնում ենք, որ մենք պատասխանատվություն չենք կրում նման կայքերի կամ երրորդ կողմի գաղտնիության քաղաքականության համար: Մենք հորդորում ենք Ձեզ միշտ ստուգել, ​​թե երբ եք լքում մեր կայքը և կարդալ յուրաքանչյուր կայքի գաղտնիության մասին հայտարարությունը, որը կարող է անձնական տեղեկություններ հավաքել:

Տեղեկատվական անվտանգություն

Մենք պահպանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունները համակարգչային սերվերների վրա վերահսկվող, անվտանգ միջավայրում: Մենք ձեռնարկում ենք վարչական, տեխնիկական և ֆիզիկական անվտանգության ողջամիտ միջոցներ՝ պաշտպանելու անձնական տեղեկատվությունը չարտոնված մուտքից, օգտագործումից, փոփոխումից և բացահայտումից: Այնուամենայնիվ, համացանցի միջոցով տվյալների փոխանցումը չի կարող երաշխավորվել:

Իրավական բացահայտում

Մեր հավաքած յուրաքանչյուր տեղեկություն մենք կարող ենք բացահայտել, եթե դա պահանջվում կամ թույլատրվում է օրենքով, օրինակ՝ իրավական գործընթացներին համապատասխան կամ կառավարության հարցմանն ի պատասխան։ Մենք բացահայտում ենք տեղեկությունը, երբ բարեխղճորեն վստահ ենք, որ դա անհրաժեշտ է մեր իրավունքները, Ձեր կամ երրորդ կողմի անվտանգությունը պաշտպանելու համար:

Կոնտակտային տվյալներ

Եթե ​​ցանկանում եք այս քաղաքականության, Ձեր ​​իրավունքների կամ անձնական տվյալների տրամադրման մասին ավելին իմանալ, կարող եք նամակ ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ press@zcmc.am։