Աշխատանք մեզ մոտ
Մենք ձգտում ենք ստեղծել աշխատանքային բարենպաստ միջավայր՝ նպատակ ունենալով պահպանել հոսունության ցածր մակարդակ և ապահովել աշխատակիցների գոհունակության բարձր մակարդակ։

Կրթություն
Աշխատակիցների մասնագիտական առաջխաղացում
ԶՊՄԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների մասնագիտական աճին և առանձնահատուկ ջանքեր է գործադրում նրանց որակավորումը համակարգված բարձրացնելու համար։ Դասընթացներն անցկացվում են մի քանի ուղղություններով.
- պարտադիր վերապատրաստում (ներածական ուսուցում և աշխատակիցների ինտեգրում (Induction)),
- մասնագիտական ուսուցում (վարորդներ, մեխանիկներ, փականագործներ, զոդողներ և այլն),
- տեխնիկական հմտություններ (MS Office, մասնագիտացված ծրագրակազմ, վերլուծություն և այլն),
- հաղորդակցման և կառավարման հմտություններ (առաջնորդություն, բանակցային, թիմային աշխատանք և այլն),
- մասնագիտացված ուսուցում։
2023-ին ԶՊՄԿ-ն ստեղծել է կենտրոնացված ուսումնական կենտրոն՝ աշխատակիցների արդյունավետությունը կառավարելու և կարիերայի առաջընթացը կանոնակարգելու համար։

15ժամ
Մեկ աշխատակցի տարեկան վերապատրաստման միջին տևողությունը

>25
տարիԱշխատակիցների միջին ստաժը ԶՊՄԿ-ում. սա վկայում է աշխատուժի հավատարմության և աշխատանքային արժանապատիվ միջավայրի մասին


6%
ԶՊՄԿ աշխատողների հոսունությունը 2023 թ. շարունակում է մնալ ցածր


Եթե մեր կայքում չեք գտել Ձեզ համապատասխան թափուր աշխատատեղ, ապա կարող եք Ձեր ռեզյումեն մեզ ուղարկել: Ըստ անհրաժեշտության՝ մենք կկապվենք Ձեզ հետ: