ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Անվտանգության տեխնիկա
Աշխատանքային միջավայրում ԶՊՄԿ աշխատակիցների և այլ շահառուների գործունեության հետ կապված հնարավոր ռիսկերի բացահայտումն ու կառավարումը Ընկերության գլխավոր առաջնահերթություններից են։ Մեր մշտական ուշադրության կենտրոնում մեր աշխատակիցների ապահովությունն է, որն Ընկերության հիմնարար արժեքներից է։ Ընկերությունը ձեռնարկում է օրենքով և ներքին կանոնակարգերով պահանջվող բոլոր միջոցները՝ աշխատակիցների անվտանգությունն ու սոցիալ-կենցաղային պատշաճ պայմաններն ապահովելու համար։
Ռիսկերի կառավարում
ԶՊՄԿ-ն խստորեն հետևում է աշխատանքի անվտանգության և առողջության քաղաքականության պահպանմանը և կիրառում է համապատասխան կառավարման համակարգեր։
Պարբերաբար իրականացվող ստուգայցերի միջոցով բացահայտվում են աշխատանքային միջավայրի հետ կապված հնարավոր ռիսկերը, և իրականացվում են կառավարման համակարգով նախատեսված համապատասխան միջոցառումներ։ Ընկերությունն իր աշխատակիցների համար կանոնավոր կերպով կազմակերպում է դասընթացներ՝ մասնագիտական անվտանգության մակարդակն առավել բարելավելու նպատակով։