ՑԱՆԿ
որոնում
%

Կառավարում

Արդյունավետ կառավարումը կենսական նշանակություն ունի ԶՊՄԿ-ի համար, քանի որ նպաստում է արտադրողականության և շահութաբերության բարձրացմանը։

Քաղաքականություն

«ԶՊՄԿ» ՓԲԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հանդիսանում է իրավաբանական անձ և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Ընկերությունը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: Ընկերության գործունեության առանցքը պղնձի և մոլիբդենի հանքաքարի արդյունահանումն ու հարստացումն է։

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության 09․12․1997թ․ N 262 հրամանով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական ձեռնարկության վերակազմավորման միջոցով և հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական ձեռնարկության իրավահաջորդը։ Ընկերությունը գործում է ՀՀ, ք. Քաջարան, 3309, Լեռնագործների 18 հասցեում։

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովն է։ Ընկերությունն ունի Տնօրենների խորհուրդ, որն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր կառավարումը։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է միանձնյա գործադիր մարմինը՝ Գլխավոր տնօրենը։

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ռազմավարություն 2026-2040թթ.Ներբեռնել PDF
Կայուն զարգացման քաղաքականությունՆերբեռնել PDF
Գնումների քաղաքականությունՆերբեռնել PDF
Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի հանձնաժողովՆերբեռնել PDF
Բնապահպանական քաղաքականությունՆերբեռնել PDF
Կլիմայի փոփոխության ոլորտի քաղաքականությունՆերբեռնել PDF
Կենսաբազմազա­նութ­յան քաղաքականությունՆերբեռնել PDF
Աշխատանքի անվտան­գութ­յան և առողջության քաղաքականությունՆերբեռնել PDF
Սոցիալական քաղաքականությունՆերբեռնել PDF
Տեղական զբաղվածության քաղաքականությունՆերբեռնել PDF
Բողոքների դիտարկման քաղաքականությունՆերբեռնել PDF
Ազդարարման քաղաքականությունՆերբեռնել PDF
Հակակոռուպցիոն քաղաքականությունՆերբեռնել PDF
Մարդու իրավունքների վերաբերյալ քաղաքականությունՆերբեռնել PDF
Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի քաղաքականությունՆերբեռնել PDF

Ընթացակարգեր

Կորպորատիվ վարքագծի կանոններ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը հետևողական է էթիկայի, մասնագիտական և իրավական չափանիշներին համապատասխան գործելու հարցում: Աշխատանքային բոլոր հարթակներում մենք պարտավորություն ենք ստանձնել բարեխճորեն պահպանել կորպորատիվ կառավարման կանոնները: Ընկերությունը հստակորեն սահմանում է ընթացակարգեր՝ իր կառավարման համակարգում դրական արդյունքներ ապահովելու համար։