ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ­ՅՈՒՆ

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը շահագործում է Քաջարանի հանքավայրը 1952 թվականից։ Ներկայում արդյունահանվում է տարեկան 22 մլն տոննա հանքաքար։

Երկրաբանություն

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Քաջարանի հանքավայրի արդյունաբերական նյութը գտնվում է հյուսիսարևմտյան (320-340°) Տաշտունի խզվածքի արևելյան կողմում, որը իջնում ​​է մոտավորապես 45° անկյան տակ դեպի արևելք-հյուսիս-արևելք։

Հանքարդյունահանում

Ընկերությունը հանքարդյունահանումը կազմակերպում է ոլորտում գործող չափանիշներին համապատասխան

Ներկայում բացահանքում հանութային աշխատանքները կատարվում են 1890-2130 մ հորիզոնային միջակայքում: Հանքում հանքաքարի և դատարկ ապարների արդյունահանումն իրականացվում է հորատապայթեցման մեթոդով։ Արդյունահանումից հետո հանքաքարն ինքնաթափերով տեղափոխվում է առաջնային ջարդման արտադրամաս։ Դատարկ ապարները նույն եղանակով տեղափոխվում են դատարկ ապարների լցակույտ և պահեստավորվում։

2,11 մլդ տ
Քաջարանի հանքավազանի B+C1 պաշարներ ըստ 2021 թ. երկրաբանական վերջին ուսումնասիրությունների
5,9
մլն տոննա

Հանքաքարում պղնձի պարունակություն

0,85
մլն տոննա

Հանքաքարում մոլիբդենի պարունակություն

Առավելություններ

Մեր առավելությունները

Բարձրորակ արտադրանք և արտադրության հետագա ընդլայնման պլանավորում

Աշխատակից­ների մասնագիտա­կան ​​ բարձր որակ

Հանքարդյունա­բերա­կան ոլորտի երկարամյա ավանդույթներ

Գրագետ կառավարում

Գրագետ կառավարում

Ձևավորված կորպորատիվ մշակույթ

Ձևավորված կորպորատիվ մշակույթ

Վերամշակում

ՄԵՆՔ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆՔ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԵՐ

Ջարդում

Հանքաքարը բաց հանքից առաջնային ջարդման արտադրամաս է հասնում՝ սովորաբար ունենալով մինչև 1200 մմ տրամագիծ։ Անցնելով խոշոր, միջին և մանր ջարդման գործընթացները՝ հանքաքարը բերվում է մինչև 18-22 մմ տրամաչափի, որից հետո աղացների միջոցով մանրացվում է և անցնում վերամշակման փուլ։ Հանքաքարի մի մասը մանրացման առաջին փուլից հետո առավելագույնը 300 մմ-անոց կտորներով անմիջականորեն մտնում է ինքնաղաց։

Մանրացում

Հանքաքարի հարստացման գործընթացում անգերազանցելի է աշխարհում առաջնակարգ գնդիկավոր ինքնաղացների դերը։ Այդ հսկաները, որոնք արտադրված են ԱՄՆ-ում (այս պատճառով էլ հաճախ անվանվում են «ամերիկյաններ»), իրենց բարձր արտադրողականությամբ գերազանցում են կոմբինատում երբևէ գործարկված արտադրական հզորություններին։

Հարստացում

Կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում մանրացված հանքաքարը հարստացվում է ավանդական՝ ֆլոտացիոն եղանակով։ Ֆլոտացիայի գործընթացը հաջորդաբար ներառում է՝ պղնձի և մոլիբդենի կոլեկտիիվ ֆլոտացիա, ընտրողական ֆլոտացիա, որի ժամանակ մոլիբդենի միներալն առանձնացվում է կոլեկտիվ խտանյութից: Պղնձի և մոլիբդենի խտանյութերն առանձին հատվածներում ենթարկվում են խտացման և ֆիլտրացման։

ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Որակի հսկողությունն իրականացնում է տեխնիկական հսկողության բաժինը՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և մետալուրգիական լաբորատորիաներում։

Պոչերի կառավարում

Հանքաքարի արդյունահանման և վերամշակման գործընթացը ներառում է նաև հարստացման մնացորդների (պոչերի) անվտանգ տեղափոխումը և դրանց պահեստավորումը հարստացուցիչ ֆաբրիկայից ուղիղ գծով շուրջ 27 կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիկի պոչամբար: