ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԼԱԿԱՆ
«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը ստանձնել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և երկրի տնտեսության մեջ ներդրում ունենալու հստակ առաքելություն` միաժամանակ պահպանելով կայուն զարգացման սկզբունքները և չափանիշները։ Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են այս առաքելությունը կյանքի կոչելուն, և դա մեր արժեքների առանցքն է։
Առաքելություն
Մեր ջանքերն ուղղված են ավելի լավ ապագայի կառուցմանը
Տասնամյակներ շարունակ մենք առաջ ենք շարժվել ավելի լավ ապագա ստեղծելու առաքելությամբ՝ հաղթահարելով մեր առջև ծառացած մարտահրավերները, ժամանակավոր դժվարությունները, փնտրելով և գտնելով մրցակցային առավելությունների նոր աղբյուրներ։
Ավելի լավ ապագա կառուցելը հնարավոր է միայն աշխատողների, գործընկերների, բաժնետերերի, համայնքների, պետության, շահագրգիռ այլ կողմերի հետ համագործակցությամբ, որը պետք է հիմնված լինի թափանցիկ գործելաոճի, փոխօգնության և ընդհանուր նպատակների վրա՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:
«ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱՐԺԵՔՆԵՐԸ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ԵՎՍ ՆՊԱՏԱԿ Է, ՈՐՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԵՎ ԳՈՐԾԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Արժեքները պահպանելով՝ հասնել նպատակներին
Ստեղծել մնայուն արժեքներ` ապահովելով և օպտիմալացնելով կապիտալը, աշխատանքի արտադրողականությունը
Ապահովել ֆինանսական կայուն հոսքեր
Ստեղծել աշխատանքային արդյունավետ միջավայր՝ աշխատողների մասնագիտական և ֆինանսական առաջընթացն ապահովող հնարավորություններով
Ապահովել աշխատակիցների աշխատանքային, սոցիալական և առողջական անվտանգությունը, բարելավել նրանց կյանքի որակը
Հանձն առնել շրջակա միջավայրի պահպանումը՝ նվազագույնի հասցնելով և կոմպենսացնելով ձեռնարկության գործունեությամբ պայմանավորված հնարավոր բացասական ազդեցությունը
Աշխատել հօգուտ հասարակության՝ նպաստելով համայնքների համակողմանի զարգացմանը սոցիալական կայուն ներդրումների միջոցով