Կայուն զարգացում
Ներդրում հասարակության համար
ԶՊՄԿ-ն իր գործունեության ամբողջ ընթացքում աջակցում է համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը։ Դրանք ունեն աշխարհագրական լայն ընդգրկում՝ Կապան, Քաջարան համայնքները՝ իրենց բնակավայրերով, Հայաստանի այլ մարզերը և Երևանը։
Ընդհանուր տեսլական
ԶՊՄԿ-ն իր սոցիալական ծրագրերի համակարգման շրջանակում գիտակցում է հարակից համայնքների հետ տեսլականի և նպատակների համապատասխանության կարևորությունը՝ առավել թիրախային աջակցություն ապահովելու համար՝ հաշվի առնելով տեղական կարիքները: Ընկերությունն արդեն իրականացրել է կարիքների գնահատում Սյունիքի մարզում՝ բացահայտելու առաջնահերթությունները, ապագայի վերաբերյալ տեսլականը, հանքարդյունաբերական ոլորտի մասին պատկերացումները: Այդ գնահատումների հիման վրա Ընկերությունը պլանավորում է իր գործունեության ռազմավարական ուղղությունները:
ԶՊՄԿ-ն աշխատելու է զարգացնող և երկարաժամկետ նախաձեռնությունների ուղղությամբ, որոնք միտված են տնտեսական զարգացումը, տեղական գնումների ու բիզնեսի աճը խթանելուն՝ կարողությունների զարգացման, տեխնիկական աջակցության և այլ միջոցներով։
Տարածաշրջանային համագործակցություն
ԶՊՄԿ-ն ընդունում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության կարևոր դերը՝ տարածաշրջանային զարգացման ծրագրերին աջակցելու և դրանց ազդեցությունն ու տարածումը ընդլայնելու համար: 2022 թվականի գարնանը Ընկերությունն իր ազդակիր համայնքների և Սյունիքի մարզպետարանի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագրեր, որոնք ուղղված են տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության ոլորտների առաջընթացին: