ՑԱՆԿ
որոնում
%

Շրջակա միջավայր

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը, լինելով պատասխանատու հանքարդյունաբերական ձեռնարկություն, գիտակցում է իր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Հետևաբար բնապահպանական կառավարումը հանդիսանում է Ընկերության ռազմավարության և գործառնական գործողությունների հիմնարար և անբաժանելի մասը:

Կայուն զարգացում

Ռիսկերի կառավարման ռազմավարություն

ԶՊՄԿ բնապահպանական քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմանը, որը հնարավոր է դառնում ռիսկերի կառավարման ռազմավարության միջոցով՝ հիմք ընդունելով ժամանակակից գիտության ճշգրիտ տվյալները։ Մենք պարբերաբար իրականացնում ենք բնապահպանական ներքին և արտաքին աուդիտներ` գնահատելու կառավարման համակարգի կենսունակությունը և կոմբինատի գործունեության համապատասխանությունը շրջակա միջավայրի վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը:

Ընկերության բոլոր աշխատակիցները տեղեկացված են և գիտակցում են, որ շրջակա միջավայրի պահպանությունը նաև իրենց պատասխանատվությունն է, և անհրաժեշտ է մշտապես հետևել բնահապանական պահանջներին, ընթացակարգերին և կանոնակարգերին:

Բնապահպանական կառավարում

Ընկերությունն իր գործունեության յուրաքանչյուր բնագավառում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենքի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ISO 14001:2015 (բնապահպանական կառավարման համակարգի ստեղծման միջազգային ստանդարտ) ստանդարտների պահանջներին համապատասխան։

Էկոլոգիական մշակույթի զարգացում

Կատարելով իր բնապահպանական պարտավորությունները և հետևելով միջազգային փորձին` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը ձգտում է տարածաշրջանում դառնալ հանքարդյունաբերության օրինակելի մոդել և ձևավորել էկոլոգիական մշակույթ ինչպես Ընկերությունում, այնպես էլ ազդակիր համայնքներում:

Տեղեկատու

ԶՊՄԿ բնապահպանությանն առնչվող տեղեկություններ

Մշակման փուլում
Բնապահպանական քաղաքականություն
Մշակման փուլում
Կլիմայի փոփոխության ոլորտի քաղաքականություն
Մշակման փուլում
Կենսաբազմազանության քաղաքականություն

Փաստաթղթեր