ՑԱՆԿ
որոնում
%

Արհեստական բանականությունը՝
ուսումնական նյութ

Կիսվել

Կիսվել

Արհեստական բանականությունը փոխում է աշխատանքային մշակույթը, մասնագիտական հմտությունների պահանջներն ու բիզնեսի զարգացման տրամաբանությունը։ Հանքարդյունաբերությունն այս փոփոխությունից դուրս չէ։

Որպես ժամանակակից հանքարդյունահանող ընկերություն՝ մենք գիտակցում ենք՝ տեխնոլոգիական առաջընթացը միայն նոր գործիքներ ներդնելը չէ. առաջնահերթ է մարդկանց պատրաստելը՝ այդ գործիքները կիրառելու և դրանց միջոցով ավելի արդյունավետ լուծումներ ստեղծելու համար։

ԶՊՄԿ Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ և ՄՌԿ տնօրենության շրջանակում անցկացվել են արհեստական բանականության դասընթացներ Ընկերության ավելի քան 200 աշխատակիցների համար։

«Արհեստական բանականության զարգացումը փոխում է աշխատանքի բազմաթիվ գործընթացներ, և մենք ուզում ենք, որ մեր աշխատակիցները լինեն ոչ թե այդ փոփոխությունների դիտորդները, այլ դրանց ակտիվ մասնակիցները։ Հետևաբար մեզ համար սա պարզապես հերթական վերապատրաստման ծրագիր չէ»,- վստահ է ԶՊՄԿ ՄՌԿ տնօրեն Զարա Սիանոզովան:

Այլ նորություններ