ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ

Կիսվել

Կիսվել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իրականացնում է անվտանգության համակարգի բարեփոխումներ, որոնց շրջանակում ստեղծվում է Կորպորատիվ անվտանգության դեպարտամենտ՝ նոր գործառույթներով և միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգով։

Այս փոփոխությունների իրականացման ճանապարհին Ընկերությունը կարևորում է աշխատակիցների նախապատրաստումը նոր համակարգում աշխատանքին։

Ընկերության գլխավոր տնօրենի որոշմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին կմեկնարկի Կորպորատիվ անվտանգության դեպարտամենտի հաստիքներին հավակնող գործող աշխատակիցների ուսուցումը՝ հեղինակավոր միջազգային ընկերությունների փորձագետների ներգրավմամբ:

Ուսուցմանը կհաջորդի մասնագիտական գիտելիքների և պատրաստվածության ստուգումը։ Այն հաջողությամբ անցած և նոր հաստիքներում նշանակված աշխատակիցները իրենց աշխատանքը կշարունակեն նոր համակարգում՝ վերազինված գիտելիքներով ու նոր պատրաստվածությամբ։

Ընկերությունը սիրով հրավիրում է իր անվտանգության դեպարտամենտի գործող աշխատակիցներին միանալու այս գործընթացին՝ միասին ձևավորելու միջազգային ստանդարտներին ու հանքարդյունաբերության լավագույն փորձին համահունչ կորպորատիվ անվտանգության մշակույթ։

Այլ նորություններ