Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ. սա հնարավոր է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը COP17-ի հարթակում ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության իր փորձը՝ հիմնված միջազգային չափորոշիչների և կայուն զարգացման սկզբունքների ներդրման վրա։
ԶՊՄԿ-ն հետևողականորեն շարժվում է այս ճանապարհով՝ ներդնելով միջազգային չափանիշներ և զարգացնելով պատասխանատու գործելակերպը։ Այս գործընթացը նպաստում է ինչպես Ընկերության, այնպես էլ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի որակական զարգացմանը՝ ամրապնդելով մեր երկրի դիրքերը միջազգային մասնագիտական հարթակում։