ՑԱՆԿ
որոնում
%

«Առանց մոտեցման փոփոխության Հայաստանի հանքարդյունաբերությունը կշարունակի տեղում դոփել». Ռոման Խուդոլի

Կիսվել

Կիսվել

ԾԱՂԿԱՁՈՐ, 16-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ – NEWS.AM։  Հայաստանում անհրաժեշտ է փոխել պետության և ընդերքօգտագործողների միջև փոխհարաբերությունների փիլիսոփայությունը։ Այս մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ ելույթ ունենալով «Mining Armenia Forum 2026» ոլորտային համաժողովում։

Նրա խոսքով՝ առանց հստակ ձևակերպված և հետևողականորեն կիրառվող օրենքների, որոնք պաշտպանում են ներդրողների իրավունքները, հանքարդյունաբերությունը կշարունակի մնալ ներկայիս վիճակում։

Ռ.Խուդոլին ընդգծել է, որ հանքարդյունաբերության ոլորտում հարաբերություններում միշտ կա երկու կողմ՝ պետությունը և ընդերքօգտագործողը։ Նրա կարծիքով՝ լուրջ առաջընթացի քայլ կարող է լինել ֆինանսական մոտեցումից անցումը ինստիտուցիոնալ մոտեցման, որի դեպքում կողմերի միջև հարաբերությունները կկառուցվեն հստակ կանոնների և պարտավորությունների հիման վրա։ «Պետք է լինի կողմերի հստակ պատասխանատվություն։ Պատասխանատվությունը չի կարող դրված լինել միայն ընդերքօգտագործողի վրա», - նշել է նա։

Մանրամասները՝ հետևյալ հղումով`

https://news.am/hy/video/1068401