ՑԱՆԿ
որոնում
%

«Mining Armenia Forum 2026»-ն
իրականություն է

Կիսվել

Կիսվել

Հոկտեմբերի 16-17-ը Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումը՝ «Mining Armenia Forum 2026»-ը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ֆորումի ռազմավարական հովանավորն է։

«Mining Armenia Forum 2026»-ն այս տարի համախմբել է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ հինգ տասնյակ բանախոսների, այդ թվում՝ միջազգային ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ազդեցիկ ներկայացուցիչների, ներդրողների, քաղաքականություն մշակողների, կայունության ոլորտի փորձագետների, տեխնոլոգիական մատակարարների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլն։ Նրանք անդրադարձել են Հայաստանի հանքային և երկրաբանական ներուժին, ներդրումային գրավչությանն ու կայունության ցուցանիշներին, կարգավորումների կանխատեսելիությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու հանրային ակնկալիքներին, տարածաշրջանային և միջազգային հանքային հումքի մատակարարման շղթաներին վերաբերող և առանցքային այլ հարցերի։

Ֆորումը ոչ միայն մասնագիտական քննարկումների, այլև միջազգային կապերի ձևավորման ու ամրապնդման, ինչպես նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ է՝ նոր համագործակցություններ ստեղծելու իրական հնարավորություններով։

Այս տարի ֆորումն առանձնացել է նաև նորարարական մոտեցմամբ. արհեստական բանականության միջոցով ստեղծված «փորձագետը» հետևել է ֆորումին, վերլուծել և ամփոփել է քննարկումները՝ համակարգելով առանցքային հարցերն ու առաջարկվող լուծումները։ Տեխնոլոգիական նման նորարարության կիրառումը արդյունավետ նշանակություն ունեցավ ֆորումի ժամանակ նոր գիտելիքների պահպանման, տեղեկատվության վերլուծության համատեքստում և բարդ քննարկումների համակարգման գործընթացում։

Միջոցառման առաջին օրն անցկացվել է «Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Բանախոսությամբ և պանելային ելույթներով հանդես են եկել նաև «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը, , «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, , «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի՝ թվայնացման գծով տեղակալ Սադիկ Ազիմովը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտաքին հարաբերությունների և ոլորտային ինտեգրման տնօրեն Աննա Սաղաբալյանը։

Հիշեցնենք՝ ֆորումը կայանում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Կազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Այլ նորություններ

13.11.2026

Մեր նորությունները

Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր

30.10.2026

Մեր նորությունները

Համընդհանուր թվայնացում. նոր նախագծեր

29.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն՝ COP17-ում

26.10.2026

Մեր նորությունները

Հունվար-սեպտեմբերին՝
շուրջ 61 միլիարդ հարկ

23.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ

19.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը 2027 թվականին կապահովի 3 մլրդ դոլարի արտահանում»․ Վարդան Ջհանյան

18.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես՝ պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ». Արմեն Ստեփանյան

17.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Առանց մոտեցման փոփոխության Հայաստանի հանքարդյունաբերությունը կշարունակի տեղում դոփել». Ռոման Խուդոլի

15.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն ներդնում է ISO 27001 ստանդարտը

14.10.2026

Մեր նորությունները

Արհեստական բանականությունը՝
ուսումնական նյութ