Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԶՊՄԿ-ն վերականգնում է երբեմնի մեծ հեղինակություն վայելող «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը։ Ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով ճամբարի վերակառուցման և վերագործարկման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Նախագծի ղեկավար Սերգեյ Կուզմինի խոսքով՝ «Գանձասար»-ը 2027 թվականի ամռանը կընդունի առաջին ճամբարականներին։
Սոցիալական այս ծավալուն նախագծով իրականում ԶՊՄԿ-ն նոր կյանք է տալիս ոչ միայն ճամբարին, այլև Քաջարանի մի քանի սերունդների մանկության անմոռանալի հուշերին…
Ճամբարի վերակառուցման ընթացիկ աշխատանքների մասին՝ հակիրճ.