ՑԱՆԿ
որոնում
%

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

Կիսվել

Կիսվել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարում փոխվում է պատվարի ամրաշինական աշխատանքների մեթոդը։

Միջազգային հայտնի ընկերությունները ուսումնասիրել են պոչամբարը, և լայնածավալ մոնիթորինգի արդյունքում ձևավորված առաջարկների հիման վրա ներմուծվել է պատվարի ամրացման նոր մեթոդը։ Հիմքում միջազգային լավագույն փորձն է։

Նոր մոտեցումը թույլ կտա բարձրացնել պատվարի կայունությունն ու սեյսմակայունությունը՝ նվազեցնելով հնարավոր ռիսկերը։ Պատվարի բարձրացման համար անհրաժեշտ քարագրունտային լցանյութը այժմ վերցվում է պոչամբարի տարածքից։ Հետագայում նախատեսվում է լեռնային զանգվածը տեղափոխել Կապան քաղաքի վարչական տարածքից։ Արդյունքում Կապանի վարչական տարածքում կավելանան հարթ տարածքները, որոնք զարգացող քաղաքում մեծ պահանջարկ ունեն։

Նոր մեթոդի արդյունքում պոչանքն ավելի արագ կջրազրկվի։ Հավաքված ջուրը կուղղվի գործող տեխնիկական պոմպակայան փոշենստեցման և կանաչապատ տարածքների ոռոգման նպատակներով։

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Այլ նորություններ

23.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ

19.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը 2027 թվականին կապահովի 3 մլրդ դոլարի արտահանում»․ Վարդան Ջհանյան

18.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես՝ պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ». Արմեն Ստեփանյան

17.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Առանց մոտեցման փոփոխության Հայաստանի հանքարդյունաբերությունը կշարունակի տեղում դոփել». Ռոման Խուդոլի

17.10.2026

Մեր նորությունները

«Mining Armenia Forum 2026»-ն
իրականություն է

15.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն ներդնում է ISO 27001 ստանդարտը

14.10.2026

Մեր նորությունները

Արհեստական բանականությունը՝
ուսումնական նյութ

07.10.2026

Մեր նորությունները

Օպերատիվ վերահսկողություն
հարստացուցիչ ֆաբրիկայում

06.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

02.10.2026

Մեր նորությունները

Արժանապատիվ ապագա ստեղծելու ճանապարհին