Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային ծրագրեր։ Անցած տարի համայնքների զարգացման, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական և սպորտի ոլորտների ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցել է 18 միլիոն դոլարը։
Ընկերության համար նման ծրագրերը բարեգործություն կամ աջակցություն չեն, այլ երկարաժամկետ ներդրում համայնքների ու մարդկային ներուժի զարգացման, ասել է թե՝ արժանապատիվ ապագա ստեղծելու ճանապարհին։