ՑԱՆԿ
որոնում
%

Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում

Կիսվել

Կիսվել

«Ուսանողական ամառ - 2026» ծրագրի շրջանակում Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ քաջարանցի ուսանողները ճանաչողական այց կատարեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայր։

Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց ծնողների աշխատավայրում լինել, տեղում ծանոթանալ հանքարդյունաբերության առանձնահատկություններին, տեսնել իրականացվող աշխատանքն ու պատկերացում կազմել այն մեծ գործընթացների մասին, որոնք ամեն օր ապահովում են կոմբինատի գործունեությունը։ Նրանք ծանոթացան նաև ԶՊՄԿ-ի տեխնիկական վերազինման և արտադրական ենթակառուցվածքների զարգացման ընթացքին, տեսան, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաներն ու նորարարական լուծումները ներդրվում արտադրական գործընթացներում։

Նման այցերը երիտասարդների համար ոչ միայն ճանաչողական, այլև մասնագիտական կարևոր փորձառություն են․ դրանք հնարավորություն են տալիս իրականում բացահայտել Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկի աշխատանքը, պատկերացում կազմել հանքարդյունաբերական ոլորտի զարգացման մասին և տեսնել մասնագիտական առաջընթացի այն հնարավորությունները, որոնք ապագայում կարող են իրենց ավելի ամուր կապել հայրենի համայնքի հետ։

Այլ նորություններ

19.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը 2027 թվականին կապահովի 3 մլրդ դոլարի արտահանում»․ Վարդան Ջհանյան

18.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես՝ պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ». Արմեն Ստեփանյան

17.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Առանց մոտեցման փոփոխության Հայաստանի հանքարդյունաբերությունը կշարունակի տեղում դոփել». Ռոման Խուդոլի

17.10.2026

Մեր նորությունները

«Mining Armenia Forum 2026»-ն
իրականություն է

15.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն ներդնում է ISO 27001 ստանդարտը

14.10.2026

Մեր նորությունները

Արհեստական բանականությունը՝
ուսումնական նյութ

07.10.2026

Մեր նորությունները

Օպերատիվ վերահսկողություն
հարստացուցիչ ֆաբրիկայում

06.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

05.10.2026

Մեր նորությունները

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

02.10.2026

Մեր նորությունները

Արժանապատիվ ապագա ստեղծելու ճանապարհին