Մարտի 27-ին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ սպասված և արդյունավետ հանդիպում Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները ուսանողներին ներկայացրին Ընկերության լայնամասշտաբ գործունեությունը, աշխատանքի առանձնահատկությունները և կարևորագույն ցուցանիշները։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վ. Ջհանյանը հանգամանալից անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտի վճռորոշ դերին և կարևորությանը ՀՀ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև խոսեց մեր երկրի առջև բացվող նոր հնարավորությունների մասին։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Ա․Ստեփանյանը ուսանողներին ներկայացրեց ոլորտում կայուն զարգացմանն ուղղված գործունեությունը՝ շեշտելով ժամանակակից ստանդարտների և պատասխանատու մոտեցումների կիրառումը։
Հանդիպումը անցավ հարց ու պատասխանի ակտիվ մթնոլորտում, որին հաջորդեց ինտերակտիվ վիկտորինայի անցկացումը։ Արդյունքում բարձր ակտիվություն ցուցաբերած 30 մասնակիցներ ստացան ԶՊՄԿ այցելելու հնարավորություն։
https://www.facebook.com/asuegbofficial