ԵՐԵՎԱՆ, 27-Ը ՀՈՒԼԻՍԻ – NEWS.AM։ Հինգից վեց ժամվա փոխարեն ընդամենը 40 րոպե. Սյունիք հասնելու ամենաարագ ճանապարհն այսօր օդայինն է։
Տարիների դադարից հետո Կապանում վերագործարկված «Սյունիք» օդանավակայանը արդեն 3 տարի ապահովում է Հայաստանի հարավային դարպասի օդային կապը մայրաքաղաքի հետ։
Չվերթները ոչ միայն զգալիորեն կրճատել են ճանապարհի տևողությունը, այլև նոր հնարավորություններ են ստեղծել գործարար կապերի, զբոսաշրջության և մարզի տնտեսական զարգացման համար։
Չվերթներն իրականացվում են աշխատանքային օրերին։ «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ գործող ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս կազմակերպել կանոնավոր թռիչքներ՝ պահպանելով անվտանգության և սպասարկման չափանիշները։
Հիշեցնենք, որ 27 տարի անց Երևան - Կապան առաջին՝ փորձնական, չվերթը իրականացավ 2017 թվականի հունիսի 8-ին։
Մանրամասն՝
https://shorturl.at/l1Bid