ՑԱՆԿ
որոնում
%

Գիտելիք, փորձ և կայուն զարգացում

Կիսվել

Կիսվել

ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի Ուսումնական կենտրոնը կազմակերպել է դասընթացներ Ընկերության էներգետիկ ոլորտի 70 մասնագետի համար։

Դասընթացները վարել են Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի փորձառու մասնագետները՝ կիսվելով գիտելիքներով և գործնական փորձով։

Հիշեցնենք, որ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն պետական գիտահետազոտական կենտրոն է Երևանում, հիմնադրվել է հեռավոր 1948-ին՝ սկզբում որպես լաբորատորիա Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմում, այնուհետև վերափոխվել է էլեկտրատեխնիկայի ինստիտուտի, ավելի ուշ՝ 1961 թվականին, էներգետիկայի ինստիտուտի։ Ներկայում Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը զբաղվում է գիտական հետազոտություններով, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակմամբ և Հայաստանի էներգետիկայի խնդիրների անկախ և անկողմնակալ փորձագիտությունների իրականացմամբ։

Այլ նորություններ