ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ-ԵՊՀ համագործակցությունը
շարունակվում է

Կիսվել

Կիսվել

ԶՊՄԿ-ն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել է «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը»։

Սյունիքի մարզի ավարտական դասարանների 30 աշակերտների մասնակցությամբ եռօրյա ամառային դպրոցը ներառել է մասնագիտական դասախոսություններ, գործնական և հետազոտական աշխատանքներ։ Մասնակիցներն այցելել են հանքավայր, ծանոթացել ոլորտի առանձնահատկություններին, եղել արտադրական տարածքներում, ինչպես նաև հանդիպել և զրուցել Ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Այս ծրագրի նպատակը դպրոցականներին երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտներին ծանոթացնելն է, նրանց մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն ու ոլորտի նկատմամբ հետաքրքրություն խթանելն է։

Մանրամասները՝ տեսանյութում.

https://www.facebook.com/reel/1420749586561504