ՑԱՆԿ
որոնում
%

Հիմք է դրվել անտառվերականգնման լայնածավալ ծրագրի մեկնարկին

Կիսվել

Կիսվել

Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև կնքված եռակողմ հուշագրի' 273 հեկտար հողատարածքում կիրականացվեն անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակը ոչ միայն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումն է, այլև էկոհամակարգերի վերականգնումը։

Ինչպես վստահեցնում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, 18 հա հողատարածք արդեն իսկ անտառապատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։ «Ընթացքի մեջ են 2 հա անտառվերականգնման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն այս կամ հաջորդ տարի»,- ասել է Ա. Ստեփանյանը: Նա առանձնակի շեշտադրել է այն իրողությունը, որ այս ծրագիրը իրականացվում է Ընկերության գործունեության հիմքում դրված պատասխանատու հանքարդյունաբերության անխախտելի սկզբունքներով։

ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է․

«Հուշագրի կնքմամբ մենք շարունակելու ենք համատեղ անցնել մի ճանապարհ, որի հիմքում բնապահպանությունն է։ Մեր երկրի զարգացումը մենք պետք է ապահովենք ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլև բնապահպանական երկարաժամկետ համատեղ ջանքերով։ Վստահ եմ' համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ազդեցությունը կզգան Սյունիքում, ինչպես նաև մայրաքաղաքում»։

Համագործակցությունը նախատեսում է նաև՝


- անտառվերականգնման և անտառպատման ծրագրերի համատեղ պլանավորում,

- համապատասխան տարածքների ընտրություն՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ,

- ոլորտային փորձագետների մասնակցությամբ ծրագրերի մշակում,

իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունների և հաշվետվությունների փոխանակում,

- իրազեկման և հաղորդակցման միջոցառումների իրականացում։

Այլ նորություններ