ՑԱՆԿ
որոնում
%

Տոն էր՝ անակնկալներով
ու ուրախությամբ առլեցուն

Կիսվել

Կիսվել

ՔԱՋԱՐԱՆ, 23-Ը ՕԳՈՍՏՈՍԻ – ՍՅՈՒՆԻՔ ՀԸ։  Օգոստոսի 22-ին տոնվեց Քաջարան քաղաքի օրը։

Քաջարանի հիմնադրման 68-րդ տարին նշվեց բազմաթիվ հյուրերով, առատ սեղաններով, տարաբնույթ միջոցառումներով ու տոնական տրամադրությամբ։ Տան տերերին ու հյուրերին նախ ողջունեցին Քաջարանի ֆրանկոֆոն կենտրոնի սաները։

Տոնական միջոցառումները սկսելուց առաջ ծաղիկներ խոնարհվեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջարանցի հերոսների շիրմաքարերին։ Սա ավանդույթ է, որը չի խախտվում։

Օրվա ամենամեծ նվերը քաջարանցիներին քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզի վերաբացումն էր, ինչի համար ԶՊՄԿ-ն ներդրել է 112.000.000 ՀՀ դրամ։ Նախկին շենքի տեղում կառուցվել է նոր, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան ուսումնական հաստատություն քաջարանցի փոքրիկների համար։

- Քաջարանի տոնի առթիվ շնորհավորում եմ քաղաքի բոլոր բնակիչներին,- նշել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ - Ես վստահ եմ՝ երբ միասնական ենք, իրականանում են մեծ գործեր՝ ի նպաստ Քաջարանի բարգավաճման. տարեվերջին կսկսենք նաև 2-րդ մանկապարտեզի կառուցումը։

Գրկախառնություններ ու շնորհավորանքներ… Քաղաքն է 68 տարեկան, իսկ հայերն այստեղ ապրում-արարում են արդեն հազարամյակներ ի վեր, ընդգծում են քաջարանցիները։

Քաղաքի օրը նշելու ավանդույթներից մեկը հանդիսավոր նիստն է, որի մեկնարկին ներկաները ստացան Սյունյաց թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունը։ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նիստի ավարտին պարգևատրեց նրանց, ովքեր զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում։

Տոնական օրվա անակնկալները շարունակվեցին մինչև ուշ գիշեր՝ ավարտվելով մեծ համերգով ու շքեղ հրավառությամբ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Այլ նորություններ