ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ-ն՝ «DDF-2026»-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր

Կիսվել

Կիսվել

ԶՊՄԿ-ն արդեն մի քանի տարի է` թվայնացման ակտիվ շրջափուլում է և վերջնարդյունքում ունենալու է ժամանակակից, ամբողջովին թվայնացված կառավարման և արտադրական մոդելներ: Եվ պատահական չէ, որ գործուն կերպով մասնակցում է 2023 թվականից անցկացվող հեղինակավոր «Doing Digital Forum»-ին (DDF)՝ որպես արդյունաբերական փոխակերպման գործընկեր։

«DDF-2026»-ի օրակարգը հագեցած էր առանցքային ելույթներով և պանելային դինամիկ քննարկումներով, որի բանախոսներից էր նաև «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի թվայնացման գծով տեղակալ Սադեկ Ազիմովը։ Նա հանգամանալից ներկայացրել է ԶՊՄԿ-ի տեխնոլոգիական վերափոխման հեռանկարը՝ մասնավորապես անդրադառնալով այն հարցերին, թե ինչպես է արդյունաբերական թվայնացումը նպաստելու արդյունավետ տնտեսության ձևավորմանը, թիրախային աշխատելու հնարավորության ստեղծմանը, ինչպես նաև բիզնեսի և պետության զարգացմանը։ Նա ներկայացրել է նաև ԶՊՄԿ-ում թվայնացման ընթացիկ և իրականացվելիք գործընթացները։

Այս տարի համաժողովն ընթանում էր «Միավորելով հարթակներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ կրկին համախմբելով տեղական և միջազգային առաջատար փորձագետների, բիզնես-ղեկավարների և պետական պատասխանատուների։ Համաժողովի քննարկման հիմանական նյութը ֆինանսական համակարգերի վրա թվային տեխնոլոգիաների ազդեցությունն էր, այն, թե ինչպես են դրանք վերափոխում պետական ենթակառուցվածքներն ու տնտեսությունը։ Տարածաշրջանային ֆինանսական ենթակառուցվածքներին, կարգավորման և նորարարությանն առնչվող հարցերը ևս չշրջանցվեցին։

Պարտավորեցնող է, երբ տասնյակ ֆինանսական ընկերությունների կողքին ԶՊՄԿ-ն արդյունաբերական ոլորտի միակ մասնակից ընկերությունն էր, որ ուներ ոլորտում ձևավորված փորձ ու հստակ տեսլական։

Այլ նորություններ