ՑԱՆԿ
որոնում
%

Երեխաների հանդեպ՝
առանձնահատուկ հոգատարությամբ

Կիսվել

Կիսվել

Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնային առաքելություններից է: Վերջին երեք տարիներին այդ առաքելությունը հանձնառել է «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը։

ԶՊՄԿ-ն բարձր պատասխանատվությամբ ու առանձնակի կարևորությամբ արդեն շուրջ տասը տարի աջակցում է «Հույսի և հավատի օջախ» բարեգործական հասարակական կազմակերպությանը. 2017 թվականից «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն յուրաքանչյուր տարի 4 մլն դրամ է հատկացնում այդ կազմակերպությանը՝ երեխաների առողջական վիճակը բարելավելու, այդ թվում նաև հոգեբանի աջակցություն ստանալու համար:

ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցության արդյունքում «Հույսի և հավատի օջախ»-ի սահմանափակ հնարավորություններ ունեցող սաներին՝ չորս տասնյակից ավելի երեխաների տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ անվճար ծառայություններ։ Անհրաժեշտ մարզագույքը, աշխատակիցների աշխատավարձերը նույնպես վճարվում են ԶՊՄԿ-ի հատկացրած ֆինանսական միջոցներից։

ԶՊՄԿ-ի և «Հույսի և հավատի օջախ»-ի տարիների համատեղ ջանքերը տալիս են ուրախալի արդյունքներ հատուկ կարիքներ ունեցող երեխաների կարողությունները զարգացնելու, նրանց կյանքի որակը հնարավորինս բարելավելու ուղղությամբ. պատմում են սաների ծնողները։

Այլ նորություններ