Ինչպես տեղեկացրել էինք, այս տարի ԶՊՄԿ-ն համալրել է «CaseKey» միջազգային ակադեմիայի գործընկերների շարքը՝ աջակցելով ավելի քան 7000 դիմորդ, 900 շրջանավարտ ունեցող նախագծին։
Օրերս ամփոփվել են ակադեմիայի՝ բիզնես խնդիրների լուծման մրցույթի արդյունքները, և ամփոփիչ մրցույթի հանձնաժողովի կազմում ԶՊՄԿ-ն ներկայացրել է Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը։
Բիզնես խնդիրների լուծման մրցույթը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակը և հնարավորությունները։ Այս տարի մրցույթի դիմորդների թիվը հատել է 800-ը։ Արդյունքում մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացել է 20 տոկոսով ավելի ուսանող՝ նախորդ տարիների համեմատությամբ։ Վեց ամիս շարունակ ավելի քան 200 ուսանողներ Երևանից և մարզերից աշխատել են բիզնես խնդիրների վրա, ստացել գործնական գիտելիքներ ոչ միայն ծրագրի մասնագետներից, այլև միջազգային փորձագետներից։
Մրցույթի մասին առավել հանգամանալի՝ տեսանյութում.