Ժամանակակից արտադրությունը պահանջում է նոր գիտելիքներ և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացում։ Այս իսկ պատճառով ԶՊՄԿ-ում հարակա են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը, որոնք օգնում են գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները, բացահայտել նրանց զարգացման հնարավորությունները, ձևավորել ավելի ուժեղ և առավել պատրաստված թիմ։
Այս տարի իրականացվել են մանիպուլյատորների օպերատորների և տեխնոլոգիական ավտոհավաքակայանի ունիվերսալ վարորդների ատեստավորման ծրագրերը, որոնց մասնակցել են ԶՊՄԿ 60-ից ավելի աշխատող:
Նախքան ատեստավորումը կազմակերպվել են տեսական և գործնական պատրաստության դասընթացներ ՝ ապահովելով մասնակիցների գիտելիքների և հմտությունների ամրապնդումը։
Ատեստավորման արդյունքները հիմք են դարձել վարորդների մասնագիտական խմբավորման, կարողությունների գնահատման և զարգացման հետագա ծրագրերի ձևավորման համար։
Մեր նպատակը պարզ է՝ կայուն ներդրում ունենալ աշխատակիցների մասնագիտական զարգացման գործում, որովհետև անվտանգ, արդյունավետ և մրցունակ արտադրության հիմքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն են։