ՑԱՆԿ
որոնում
%

Յուրաքանչյուր կարծիք կարևոր է

Կիսվել

Կիսվել

ԶՊՄԿ-ում մեկնարկել են ռազմավարական սեսիաներ, որոնք նոր հարթակ են դառնում տարբեր ստորաբաժանումների ղեկավարների միջև բաց երկխոսության և համագործակցության համար։

Ռազմավարական սեսիաների ձևաչափը հնարավորություն է տալիս անկաշկանդ քննարկումներ կազմակերպել, գտնել համատեղ լուծումներ՝ առանց պաշտոնական զեկույցների կամ պարտադիր ելույթների։ Կարևոր է, որ հնչեցված հարցերը չեն մնում քննարկումների մակարդակում. դրանք համակարգվում են ԶՊՄԿ ղեկավարությանը ներկայացնելու և հետագա որոշումների համար հիմք ծառայեցնելու նպատակով։

Ռազմավարական սեսիաների արդյունավետությունը վկայում է, որ աշխատանքային հաջողությունները պայմանավորված են ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներով և արտադրական բարձր ցուցանիշներով, այլև վստահության և փոխըմբռնման միջավայրով, ամենաբարդ հարցերի շուրջ համատեղ ջանքերը ներդնելու միասնական նպատակադրմամբ։ Ռազմավարական սեսիաները ևս մեկ քայլ են նման մշակույթի ամրապնդման ճանապարհին։

Այլ նորություններ