«Moody’s Ratings» վարկանիշային գործակալությունն ավարտել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վարկանիշների հերթական պարբերական գնահատումը՝ վերահաստատելով Ընկերության B2 Corporate Family Rating վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ։
Գնահատման ընթացքում «Moody’s»-ը նշել է ԶՊՄԿ-ի կարևոր նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, Ընկերության մրցունակ ծախսային դիրքը, ֆինանսական կայուն ցուցանիշները և ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը։
Վարկանիշի և կայուն կանխատեսման վերահաստատումը հանդիսանում է Ընկերության ֆինանսական պրոֆիլի կայունության, գործառնական արդյունավետության և երկարաժամկետ ներդրումային ծրագրերն իրականացնելու կարողության անկախ հաստատում։
ԶՊՄԿ-ն շարունակելու է իր ռազմավարական նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված գործառնական արդյունավետության բարձրացմանը, մրցակցային դիրքերի ամրապնդմանը և բոլոր շահակիցների համար երկարաժամկետ ու կայուն արժեքի ստեղծմանը։