ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ՝ «տաք» հոգատարությամբ ու սրտացավորեն

Կիսվել

Կիսվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար ազդակիր համայնքների կայուն զարգացումն ու բնակիչների կյանքի որակի բարձրացումն ունեն առաջնահերթ նշանակություն. Ընկերության համար սոցիալական պատասխանատվությունը ոչ թե պարզապես ծրագրեր են, այլ ամենօրյա հոգատարություն Սյունիքի և սյունեցու հանդեպ։

Դեռ 2024 թվականին մեկնարկել էր էներգետիկ լայնածավալ նախագիծ ազդակիր բնակավայրերին էկոլոգիապես մաքուր և խնայողական տեխնոլոգիաներով ապահովելու համար։ Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորում է ԶՊՄԿ-ն՝ հատկացնելով ավելի քան 227 միլիոն ՀՀ դրամ։

Արդյունքում Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերում արդեն տեղադրվել է 273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ, իսկ Արծվանիկ, Սևաքար, Չափնի, Աճանան և Ըրկենանց բնակավայրերի 51 բազմազավակ ընտանիքների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։

Այս նախագիծը էականորեն նվազեցնում է բնակիչների կոմունալ ծախսերը, հեշտացնում կենցաղավարությունն ու հնարավորինս ազատում ծանր հոգսերից։ Առանձին շեշտադրման է արժանի նախագծի բնապահպանական կարևոր նշանակությունը. բնակիչները հրաժարվել են վառելափայտի օգտագործումից՝ օգտվելով մաքուր, անվտանգ և կայուն էներգիայի աղբյուրներից։

Այլ նորություններ