ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ-ն՝ կայուն գործընկեր նաև կրթական ոլորտում

Կիսվել

Կիսվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է ակտիվ համագործակցությունը ՀՀ բուհերի հետ՝ ֆինանսավորելով կրթական բազմաթիվ գիտելիքահեն ծրագրեր։ Դրանց շարքը այս տարի համալրել է նաև «CaseKey» ակադեմիայի նոր ծրագիրը, որը բիզնես խնդիրների լուծման միջազգային համանուն մրցույթի մաս է կազմում։ ԶՊՄԿ-ն դարձել է «CaseKey» ակադեմիայի գործընկեր՝ միանալով մրցույթի աջակիցների ցանկին։

Մրցույթը միավորում է ուսանողներին՝ նպատակ ունենալով զարգացնելու երիտասարդների բիզնես մտածողությունը, վերլուծական հմտությունները և հենց նրանց միջոցով Հայաստան բերելու միջազգային բիզնես կրթության լավագույն փորձը։

Ծրագրի շրջանակում հերթական անգամ ԶՊՄԿ-ում կազմակերպվել էր հանդիպում՝ բիզնես խնդիրների լուծման մրցույթ։ Հանրապետության տարբեր բուհերից ընտրված ուսանողները ներկայացրել են բիզնեսի զարգացման իրենց մոդելը և քննարկումներ ունեցել կոմբինատի ղեկավարության հետ:

«Մեզ համար այս ծրագիրը հնարավորություն է երիտասարդներին հետաքրքրելու ոլորտով, ցույց տալու հանքարդյունաբերության գիտահեն հիմքը»,- նշում է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը։

Մրցույթին մասնակից ուսանողների հետ հանդիպման ավարտին լավագույն աշխատանքների հեղինակները արժանացել են խրախուսական նվերների: Նրանք այցելել են նաև կոմբինատի արտադրական տարածքներ, բացահանք, Արծվանիկի պոչամբար:

Այլ նորություններ