Հոկտեմբերի 16-17-ը Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումը՝ «Mining Armenia Forum 2026»-ը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ֆորումի ռազմավարական հովանավորն էր։
«Mining Armenia Forum 2026»-ն այս տարի համախմբել էր հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ հինգ տասնյակ խոսնակների, այդ թվում՝ հանքարդյունաբերական միջազգային ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, ներդրողների, քաղաքականություն մշակողների, կայունության ոլորտի փորձագետների, տեխնոլոգիական մատակարարների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլն։ Նրանք անդրադարձել են Հայաստանի հանքային և երկրաբանական ներուժին, ներդրումային գրավչությանն ու կայունության ցուցանիշներին, կարգավորումների կանխատեսելիությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու հանրային ակնկալիքներին, տարածաշրջանային և միջազգային հանքային հումքի մատակարարման շղթաներին վերաբերող և առանցքային այլ հարցերի։
Այս տարի ֆորումն առանձնացավ նաև նորարարական մոտեցմամբ. արհեստական բանականության միջոցով ստեղծված «փորձագետը» հետևել է ֆորումին, վերլուծել և ամփոփել է քննարկումները՝ համակարգելով առանցքային հարցերն ու առաջարկվող լուծումները։ Տեխնոլոգիական նման նորարարության կիրառումը արդյունավետ նշանակություն ունեցավ ֆորումի ժամանակ նոր գիտելիքների պահպանման, տեղեկատվության վերլուծության համատեքստում և բարդ քննարկումների համակարգման գործընթացում։
Միջոցառման առաջին օրն անցկացվել է «Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Բանախոսությամբ և պանելային ելույթներով հանդես են եկել նաև «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը, , «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, , «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի՝ թվայնացման գծով տեղակալ Սադիկ Ազիմովը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտաքին հարաբերությունների և ոլորտային ինտեգրման տնօրեն Աննա Սաղաբալյանը։
Հիշեցնենք՝ ֆորումն անցակցվում է արդեն երրորդ տարին։ Կազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։