Կապան քաղաքում իրականացվում է կանաչապատման լայնածավալ ծրագիր, որը հնարավոր է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորման միջոցով։
Ծրագրի իրականացման համար ԶՊՄԿ-ն հատկացրել է շուրջ 24 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում մոտ 7 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով սիզամարգեր, ավելի քան 1600 դեկորատիվ, մշտադալար ծառատեսակներ ու թփեր այսուհետ կգեղեցկացնեն Կապանի Արամ Մանուկյան, Հունան Ավետիսյան և Ռաֆայել Մինասյան փողոցները։
Ծրագիրը շարունակական է։
Մանրամասները՝ տեսանյութում.https://www.youtube.com/watch?v=D5KqhptbjjM