ՑԱՆԿ
որոնում
%

Շնորհավո՛ր Մայիսի 1

Կիսվել

Կիսվել

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Մայիսի 1-ի առթիվ։

Յուրաքանչյուրիդ աշխատանքը մեծ նշանակություն ունի ոչ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման, այլև ողջ երկրի համար։ Մեր կոմբինատն առանցքային դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ և Սյունիքի մարզի զարգացման գործում։ Այսօր Ընկերությունն ունի ավելի քան 4 700 աշխատակից, շարունակաբար երկրի խոշորագույն հարկատուների շարքում է՝ ապահովելով զգալի մուտքեր պետական բյուջե։ Սա էական ներդրում է տնտեսության, ենթակառուցվածքների և տարածաշրջանի սոցիալական զարգացման մեջ։

Ձեր աշխատանքի, պատասխանատվության և նվիրվածության շնորհիվ ենք մենք հասնում արդյունքների և հաղթահարում բարդ խնդիրները։ Առանձնապես կարևոր է, որ մենք կարողանում ենք գործել որպես միասնական թիմ՝ համատեղ գտնել լուծումներ, աջակցել միմյանց և առաջ շարժվել նույնիսկ դժվար պայմաններում։

Առջևում բազմաթիվ նոր մարտահրավերներ են։ Ընկերությունն անցնում է աննախադեպ համակարգային արդիականացման փուլ, նախապատրաստվում է արտադրության ընդլայնման։ Նոր մարտահրավերները միաժամանակ նոր հնարավորություններ են՝ թե՛ յուրաքանչյուրիս համար առանձին, թե՛ մեր ամբողջ թիմի համար՝ միասին հասնելու նոր նպատակների և նվաճելու նոր բարձունքներ։

Մեր ընկերությունում գնահատվում է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը՝ անկախ սեռից, տարիքից կամ փորձից. տղամարդիկ և կանայք, երիտասարդ մասնագետներն ու բազմամյա փորձառու աշխատակիցները, բոլորն ունեն զարգացման, ուսուցման և մասնագիտական աճի հավասար հնարավորություններ։

Հավաստիացնում եմ` նախաձեռնողականությունը և զարգացման ձգտումը, մասնագիտական բարձր մակարդակը, պատասխանատվությունն ու գործի նկատմամբ նվիրվածությունը մշտապես գնահատվել են և կգնահատվեն մեր Ընկերությունում։

Շնորհակալություն եմ հայտնում ձեր աշխատանքի և ներդրման համար, մաղթում քաջառողջություն, բարեկեցություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ։


Ռոման Խուդոլի
«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Այլ նորություններ