ՑԱՆԿ
որոնում
%

Ի նպաստ Հայաստանի գիտատեխնիկական ներուժի զարգացմանը

Կիսվել

Կիսվել

Հայաստանի պաշտպանական և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը ձևավորում է երկրի նոր ուժն ու ապագան։ Այս ճանապարհին կարևոր է ոչ միայն գաղափարը, այլև այն հումքը, որով կառուցվում է տեխնոլոգիական անվտանգությունը։

Ռազմարդյունաբերություն, կիբեռանվտանգություն, ինժեներական նորարարություններ, պաշտպանական տեխնոլոգիաներ․ «RISE Powered by Silicon Mountains 2026»-ը մեկ հարթակում միավորել է հայկական տեխնոլոգիական մտքի ներուժը, միջազգային փորձն ու նորարարությունը։

Պղինձն ու մոլիբդենը ժամանակակից ռազմարդյունաբերության առանցքային մետաղներն են։ Դրանք կիրառվում են կարևորագույն նշանակությամբ մի շարք ոլորտներում՝ հրթիռաշինությունից սկսած մինչև զրահապատ տեխնիկայի, կիսահաղորդիչների, չիպերի, արբանյակային համակարգերի ու դռոնների շարժիչների արտադրություն։ Այն, ինչ ստեղծվում է Սյունիքում, վաղվա տեխնոլոգիական աշխարհի կարևոր մասն է դառնում։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, ով նաև «Ռազմարդյունաբերության զարգացման մարտահրավերները» խորագրով պանելային քննարկման խոսնակ էր, լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Հայաստանը նորագույն տեխնոլոգիաներում և ռազմարդյունաբերությունում կիրառվող երկու կարևորագույն մետաղների՝ պղնձի ու մոլիբդենի արդյունահանման մեծ ներուժ ունի:

«Հանքարդյունաբերության ոլորտը ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ, չնայած որ ԶՊՄԿ-ն և, առհասարակ, հանքարդյունաբերության ոլորտը ուղիղ ներդրումներ չեն կարող անել այդ ոլորտում, քանի որ համադրելի չեն: Այդուհանդերձ, հանքարդյունաբերության ոլորտը, ապահովելով հսկայական հարկային մուտքեր, անուղղակի գումար է ներդնում ռազմարդյունաբերության ոլորտի մեջ պետական ծրագրերի միջոցով»,- ասել է Ջհանյանը:

ԶՊՄԿ-ն կարևորում է Հայաստանում նման ռազմավարական հարթակների ձևավորումը և շարունակելու է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք զարգացնում են երկրի գիտատեխնիկական ներուժը, արդյունաբերությունը և պաշտպանունակությունը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է Երևանում հունիսի 3-4-ը անցկացվող «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումին՝ որպես միջոցառման պլատինե գործընկեր։

Այլ նորություններ