ՑԱՆԿ
որոնում
%

Քիմիկոսների մասնագիտական տոնն է

Կիսվել

Կիսվել

Մայիսի վերջին կիրակին քիմկոսների մասնագիտական տոնն է, ինչի առթիվ շնորհավորում ենք քիմիական լաբորատորիայի մեր բոլոր գործընկերներին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կարևորագույն օղակներից մեկը քիմիական լաբորատորիան է, որտեղ աշխատում է 115 մասնագետ։ Նրանց աշխատանքի արդյունքներն անմիջական ազդեցություն ունեն ինչպես բացահանքի արդյունավետ աշխատանքի, այնպես էլ վերջնական արտադրանքի որակի վրա։

Ժամանակակից սարքավորումներով և նորագույն տեխնիկայով համալրված լաբորատորիան այսօր համադրում է ոլորտի առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու մասնագիտական բարձր գիտելիքը։ Վերջին տարիներին ԶՊՄԿ լաբորատորիան համալրվել է միջազգային չափանիշներին համապատասխան լավագույն սարքավորումներով, ինչի շնորհիվ առաջիկայում այն կսերտիֆիկացվի ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտով։

Շնորհակալություն ձեզ՝ պատասխանատու, նվիրումով ու բարձր պրոֆեսիոնալիզմով առանձնացող աշխատանքի համար։

Այլ նորություններ