ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է բացահանքի աշխատանքների համար նախատեսված ժամանակակից հիբրիդային ինքնաթափերով։
Նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերն առավել արդյունավետ և էներգախնայող են։ 100 տոննա բեռնատարողությամբ այս հզոր մեքենաները համատեղում են դիզելային և էլեկտրական տեխնոլոգիաները՝ ապահովելով բարձր արտադրողականություն, վառելիքի զգալի խնայողություն, հետևաբար՝ նաև ավելի քիչ արտանետումներ։ Բացահանքում արդեն փորձարկվում է նոր ձեռք բերված տեխնիկան՝ բացահայտելով դրա հնարավորություններն ու ներուժը։
Մանրամասները՝ համառոտ տեսանյութում.