Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
ԶՊՄԿ-ն կարևորում է այս ձևաչափով շփումը ազդակիր համայնքների պատանիների հետ, քանի որ արդյունաբերական հսկայի մասին իրական պատկերացում և կարծիք ձևավորելու համար սեփական աչքով տեսնելն ու մասնագետների հետ շփվելն է արդյունավետ:
Շրջայցի հաջորդ օրը աշակերտները «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառատունկ իրականացրին իրենց դպրոցի տարածքում։ Տնկանյութերը, որոնց գերակշիռ մասը մշտադալար բուսատեսակ է, կրկին տրամադրել է ԶՊՄԿ-ն։Մանրամասն՝ տեսանյութում.