ՑԱՆԿ
որոնում
%

«Բիզնեսը և բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը. Արմեն Ստեփանյան

Կիսվել

Կիսվել

ԵՐԵՎԱՆ, 21-Ը ԱՊՐԻԼԻ – ՍՅՈՒՆԻՔ ՀԸ։  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Ա.Ստեփանյանի հետ հարցազրույցը՝ «Robust Armenia-2026» համաժողովին ընդառաջ.

— Այս տարի կայուն զարգացման հարցերին նվիրված ամենամյա «Robust Armenia» կոնֆերանսն անցնում է «Բիզնեսը և բնությունը» խորագրի ներքո: Որքանո՞վ արդիական է այս թեման ԶՊՄԿ-ի համար:

— Այս թեման մեզ համար ոչ միայն արդիական է, այլև ռազմավարական առաջնահերթություն է։ Ինչ վերաբերում է ժամանակակից հանքարդյունաբերությանը կամ որևէ բիզնեսի, ապա այն այլևս չի կարող դիտարկվել բացառապես տնտեսական արդյունավետության տեսանկյունից։ Կայունությունը այլևս ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ բիզնես մոդել։ Կայուն բիզնես կառուցելը երկարաժամկետ կտրվածքով եկամտաբեր է։ Դա նշանակում է թե՛ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, թե՛ ռիսկերի նվազեցում, թե՛ մրցունակության բարձրացում։

ԶՊՄԿ-ում համոզված ենք, որ երկարաժամկետ հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տնտեսական աճը համադրվում է շրջակա միջավայրի պահպանության և համայնքների բարեկեցության հետ։ «Բիզնեսը և բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է մեր մոտեցումը՝ պատասխանատու և հաշվետու հանքարդյունաբերության առումով։

— Ի՞նչ է ձեռնարկել ԶՊՄԿ-ն վերջին տարիներին կենսաբազմազանության ապահովման ուղղությամբ, և ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջիկա ժամանակաշրջանի համար:

— Վերջին տարիներին մենք մեծացրել ենք մեր ուշադրությունը կենսաբազմազանության պահպանման նկատմամբ՝ անցնելով ավելի համակարգային մոտեցման։ Իրականացվել են կենսաբազմազանության գնահատման ծրագրեր, իրականացվում է մոնիթորինգ՝ ներգրավելով մասնագիտացված կազմակերպությունների և փորձագետների։ Մենք նաև իրականացնում ենք հողերի վերականգնման և անտառավերականգնման, կանաչապատման ծրագրեր, որոնք, բնականաբար, հանգեցնում են բնական էկոհամակարգերի վերականգնմանը ոչ միայն հանքարդյունաբերական գործունեության պայմաններում, այլև ընդհանուր առմամբ մարդու գործունեության հետևանքով կենսաբազմազանության վրա ազդեցության տեսակետից։
Այս տարի առաջին անգամ, ու թերևս առաջինը Հայաստանում, մենք իրականացնում ենք TNFD (բնության հետ առնչվող ֆինանսական բացահայտումների աշխատանքային խումբ) շրջանակում ուսումնասիրություն, որը մեր կայուն զարգացման հաշվետվողականությունը բարձրացնում է նոր մակարդակի՝ ներառելով հենց կենսաբազմազանության ազդեցությունների վերաբերյալ բացահայտումները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով.

https://syunik.tv/archives/113930