ԶՊՄԿ-ն շարունակում է բացահանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերի:
Օրերս մեր հերթական հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն էին: Ավագ դպրոցի աշակերտները Սյունիքում էին հայրենագիտական, բնապահպանական ծրագրով, և առաջին կանգառը հենց ԶՊՄԿ-ում էր: Համապատասխան հրահանգավորումներ ստանալուց հետո նրանք այցելել են բացահանք, ապա շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում և տեղում ծանոթացել աշխատանքին՝ հանքաքարից խտանյութ ցիկլի ամբողջ ընթացքին: