«Ուսանողական ամառ - 2025» ծրագրի շրջանակում քաջարանցի մի քանի տասնյակ ուսանողներ այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
Այցելուների այս խմբին ԶՊՄԿ-ն հարազատ է յուրովի. ոմանց համար՝ ծնողների աշխատավայր, ոմանց համար՝ ապագա աշխատավայր…
Բացահանք այցից առաջ ուսանողները նախ տեղեկացվել են անվտանգության կանոնների մասին։ Այնուհետև ուղևորվել են բացահանք, տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին։ Ուսանողներին ներկայացվել են բացահանքում կիրառվող նորարարությունները, քննարկվել են բնապահպանական հարցեր։