ԵՐԵՎԱՆ, 27-ը հունվարի – ԱրմԻնֆո։ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը վստահ է, որ հզորությամբ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ին' գործակալության խնդրանքով մեկնաբանելով Զանգեզուրի կոմբինատի բարձր ցուցանիշները, որը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը:
Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր գտնվում է ոլորտի մյուս ընկերություններից մեծ խզման մեջ, որոնք աշխարհաքաղաքական մի շարք օբյեկտիվ խնդիրների առնչությամբ (Սոթքի հանք), երբեմն էլ անհիմն սուբյեկտիվ պատճառներով չեն հայտնվել անգամ 20 խոշորագույնների մեջ: Նրանց թվում, ում "արգելակում են" և ում թույլ չեն տալիս առայժմ աշխատել, գտնվում է նաև "Լիդիան" ընկերությունը, որն արդեն 250 մլն դոլարից ավելի ներդրում կատարելով, չի կարողանում ձեռնամուխ լինել Ամուլսարի ոսկու խոշոր հանքավայրի շահագործմանը: Ընկերությունը սպասում է կառավարության որոշմանը, որն անհասկանալի պատճառներով ձգձգում է երաշխիքների տրամադրման գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ այդ երաշխիքները երաշխավորվել են բաժնետոմսերի մի մասը կառավարությանը հանձնելու պայմանագրով:
ԱրմԻնֆո-ն Վարդան Ջհանյանին խնդրել է հակիրճ մեկնաբանել իրավիճակը ճյուղում՝ Հայաստանի համար հանքարդյունաբերության հասարակական, հարկային, ի վերջո, տնտեսական կարևորության տեսանկյունից:
Մանրամասն՝ https://shorturl.at/89tVo