Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար։
2018-2023 թվականներին Ընկերությունն ընդունել է 1182 այցելու, մինչդեռ միայն 2024 թվականին՝ ավելի քան կրկնակի՝ 2558։ Սա վկայում է այն մասին, որ ԶՊՄԿ-ն ոչ միայն պատրաստակամորեն ընդունում է ուսանողների, դպրոցականների, ինչպես նաև մասնագիտական խմբերի՝ խրախուսելով պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում, այլև բաց է' ոլորտի մասնագետներին փոխանցելու տասնամյակներով հաստատված հարուստ փորձը։
Այցելությունների ընթացքում հյուրերը հնարավորություն են ստանում ծանոթանալու կոմբինատի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնոլոգիական գործընթացներին, բնապահպանական քաղաքականությանը և աշխատակիցների առօրյային։
Նման նախաձեռնությունները նպաստում են Ընկերության գործունեության թափանցիկության բարձրացմանը, կրթություն-արդյունաբերություն կապի ամրապնդմանը, նոր սերնդի մասնագետների մոտիվացմանը։