ՑԱՆԿ
որոնում
%

Քաջարանում հայտնաբերվել է բացառիկ դամբարանադաշտ

Կիսվել

Կիսվել

Քաջարանում՝ Ողջի գետի ափին, հայտնաբերվել է բացառիկ դամբարանադաշտ, որը, ըստ նախնական տվյալների, թվագրվում է Ք.ա. 7-6-րդ դդ.։ ԶՊՄԿ-ի հովանավորությամբ՝ արդեն մի քանի ամիս ընթանում են պեղումներ, և գրանցվում են հնագիտական նշանակության եզակի արդյունքներ։

Ինչպես հնագիտական արշավախմբի ղեկավար Հարություն Բադալյանն է փաստում, ԶՊՄԿ բնապահպանական բաժնի պրոֆեսիոնալ ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է հայտնաբերվել Հայաստանի մասշտաբով բացառիկ դամբարանադաշտը՝ հնագիտական եզակի արժեք ներկայացող 7 դամբարաններով։

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ դեռ 2016 թվականին պայմանագիր է կնքել այն մասին, որ ինստիտուտը հանձնառում է ուսումնասիրության վերցնել կոմբինատի շահագործման տարածքներում հայտնաբերված պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, գտածոները։

Մանրամասները` ռեպորտաժում. https://www.facebook.com/zcmcofficial/videos/9878790812249282