ՑԱՆԿ
որոնում
%

ԵՊՀ-ն ընդլայնում է գործակցությունը ԶՊՄԿ-ի հետ

Կիսվել

Կիսվել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։

Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական և մի շարք այլ հետազոտություններ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ազդեցության գնահատում: Հուշագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկաները ԶՊՄԿ արտադրությունում և լաբորատորիաներում։ Համագործակցության շրջանակում ակնկալվում է մասնագետների փոխանակում, այն է՝ հյուր դասախոսությունների շրջանակում ԶՊՄԿ մասնագետները կընդգրկվեն համալսարանական կրթական ծրագրերում, իսկ ԵՊՀ կադրերը կներգրավվեն ԶՊՄԿ մասնագիտական աշխատանքներում:

Առավել մանրամասն՝ հետևյալ հղմամբ՝

https://shorturl.at/XpT9B